Բաժիններ՝

Կարկտահարության հետևանքները վերացվել են. Սերգո Կարապետյան

«Մայիսի 12-ին Արմավիրի մարզում ուժեղ կարկտահարությունից հետո գյուղացիները հուսահատված էին»,- այսօր կառավարության նիստում նման բնորոշում տվեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կրապետյանը՝ ներկայացնելով, թե ինչ է արվել գյուղացիներին օգնելու համար:

Ծիրանի բերքը թափած է փողոցներում, 50 դրամով չեն կարողանում իրացնել, որովհետև բերքը շատ-շատ է: Արտահանման ծավալները՝ 12,243 տոննա, արդեն գերազանցել են նախորդ տարվա ծավալները և դեռ մոտ 5 հազ. տոննա կարտահանվի:

Անդրադառնալով ընդհանուր պտուղ-բանջարեղենի մթերումներին՝ նախարարը հավաստիացրեց, որ խնդիրներ չեն լինի:

Ս.Կարապետյանը նաև գոհունակությամբ նշեց, որ անասնագլխաքանակը նույնպես զգալի ավելացել է, հատկապես ոչխարները՝ ավելի քան 8 հազ. գլխով:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին՝ կարկտահարված համայնքներում բերք կա՞, նախարարը պատասխանեց, որ այո, կա ծիրանը մթերում են, բերքը վատն է, շուկայում չի կարող իրացվել, բայց գործարանները մթերում են:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը տեղկացրեց, որ օրական տրամադրվում է 200-220 մլն վարկ և մինչև օգոստոսի վերջ կավարտվի:

ՀՀ աշխատանքի և ոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ 1600 ընտանիքների այսօրվանից կանխիկ օգնություն կտրամադրվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս