Վահան Շիրխանյան. «Ինչների՞ս է պետք մեկ դարչնագույն, մեկ կապույտ, մեկ անհայր-անմայր այդ Եվրոպան…»

«Ես չեմ կարծում, թե այսօր այնպիսի մթնոլորտ է, որ Եվրոպան կամ Ռուսաստանն ուզում են պարտադրել Հայաստանին ընդունել վերջնական որոշում: Դժվար թե այսօր Հայաստանի առջև դրված լինի պարտադիր ընտրություն կատարելու պահանջ: Այդպիսի պարտադրանք կարող է դրվել կրիտիկական կամ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի առաջ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն` ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ՌԴ որոշումը Ադրբեջանին 1 մլրդ ԱՄՆ դոլարի զենք վաճառելու հարցում Եվրասիական միությանն անդամագրվելու համար գործադրվող ճնշում է:

ՊՆ նախկին փոխնախարարն ավելացրել է նաև, որ չի կարծում, թե Հայաստանի առջև «կամ-կամ»-ի խնդիր է դրված: Ապա` խոսելով ընտրությունից` Եվրասիակա՞ն միություն, թե՞ Եվրամիություն, Վահան Շիրխանյանն ասել է. «Ինչների՞ս է պետք մեկ դարչնագույն, մեկ կապույտ, մեկ անհայր-անմայր այդ Եվրոպան…»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամի» տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս