Մեսսիի կազմակերպած բարեգործական հանդիպումն ավարտվել է սկանդալով (տեսանյութ)
«Մեսսին և ընկերները» և «Աշխարհի մյուս աստղերը» թիմերի միջև կայացած բարեգործական հանդիպումն ավարտվել է սկանդալով:
Իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն Մեսսիի եղբայրներին թույլ չի տվել տեղ զբաղեցնել պահեստայինների նստարանին, ինչն էլ զայրացրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: Արգենտինացին դա նկատելուն պես խնդրել է իրեն փոխարինել և ցուցադրաբար լքել է խաղադաշտը:
Ինչպես հայտնում է Mediaset-ը, պահեստայինների նստարանին տեղ չի տրամադրվել նաև մրցակից թիմում հանդես եկող Նեյմարի հորը:
Նշենք, որ Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած հանդիպումն ավարտվել է 8:5 հաշվով: Մեսսին և Նեյմարը դարձել են երկուական գոլի հեղինակ: