
ԱՄՆ-ը Սիրիայի ապստամբներին կհատկացնի հրաձգային ու հակատանկային զենք. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը որոշել է սիրիացի ապստամբներին ուղարկել հրաձգային զենք և հակատանկային համալիրներ, ինչպես նաև դրան համապատասխան զինամթերք:
Թերթի զրուցակիցները հայտնել են, որ ներկա պահին չի քննարկվում Բաշար Ասադի հակառակորդներին շարժական զենիթա-հրթիռային համալիրներ հատկացնելու հարցը, որոնց կարիքն ամենաշատն են զգում Սիրիայի ապստամբները:
Թերթի տվյալներով՝ Օբամայի բազմաթիվ խորհրդականներ (հատկապես Պետդեպարտամենտում) ներկայումս նախագահին դրդում են ավելի վճռական քայլեր ձեռնարկելու Բաշար Ասադի վարչակարգի նկատմամբ:
Խոսքը, մասնավորապես, գնում է սիրիական թռիչքուղիների ռմբակոծման մասին, ինչն ունակ է ճնշել ավիացիայի ակտիվությունը: Սակայն Սպիտակ տունը դեռ զերծ է մնում նման տարբերակներ դիտարկելուց:
Հիշեցնենք, որ Սիրիայի ապստամբներն Արևմուտքից զենք էին խնդրել՝ Հալեպի կորուստը կանխելու համար: Նրանց պահանջած զինատեսակների մասին կարող եք ծանոթանալ այստեղ: