«Ասպարեզի» դիտորդին ահաբեկել են
7/14 ընտրատեղամասում կասկածելի ինչ-որ անձնավորություն առավոտվանից ազատ շրջում էր ընտրատեղամասի մուտքի մոտ և բոլորի հետ ջերմորեն շփվում։ Ժամը 18։00-ի սահմաններում այս անձնավորությունը հայտնվել է տեղամասում՝ արդեն դիտորդի վկայականով, և նստել հանձնաժողովի անդամներից մեկի կողքը։ «Ասպարեզի» դիտորդ Նաիրի Հախվերդին նկարել է նրան, ինչին ի պատասխան այս անձնավորությունը սկսել է գոռգոռալ և ահաբեկել նրան։ Միջադեպի կապացությամբ՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլից» դիտորդներ են այցելել տեղամաս և պահանջել այս մասին արձանագրություն կազմել։ Հանձնաժողովը արձանագրություն է կազմել։
Ի դեպ, նույն տեղամասում ևս մեկ խախտում է գրանցվել. ընտրությանը եկած մի քաղաքացուհի պարզել է, որ իր անվան դիմաց ստորագրված է։ Կինը չի կարողացել ընտրել և հեռացել է տեղամասից։ Հանձնաժողովը արձանագրություն է կազմել այս հարցով։



