«Երիտասարդն իրեն վատ էր պահել». ԿԸՀ-ն հաստատում է 168.am-ի տեղեկությունը

Ինչպես տեղեկացրել էինք, 7/28 տեղամասում ժամը 16։30-ի սահմաններում իրարանցում էր։ «Իրավունքի Եվրոպա  միության»  դիտորդ Մհեր Արշակյանը լարված վիճակում ներս մտնելով  ընտրատեղամաս՝   արհամարական և կոպիտ ձևով  անձնագիրը շպրտեց քարտուղարի սեղանին, որպեսզի գրանցվի, ինչի արդյունքում խառնվեցին դիտորդներն ու վստահված անձինք։ Առաջացավ վիճաբանություն՝ խաթարելով ընտրությունների բնականոն  ընթացքը։ Տեղի ունեցածի վերաբերյալ կազմվեց արձանագրություն։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով. «Լուրը համապատասխանում է իրականությանը, հանձնաժողովի բոլոր անդամները հաստատեցին , որ երիտասարդը իրեն վատ է պահել:  Դեպքը արձանագրվել է հանձնաժողովի կողմից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031