Մատյանով հարվածել են «Բարև Երևանի» հանձնաժողովի անդամի դեմքին (տեսանյութ)

Թիվ 3/19 ընտրատեղամասում հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամը պարզել է, որ ընտրության եկած քաղաքացու անձնագրի մեջ եղած հասցեն չի համապատասխանում Զեյթուն-Քանաքեռ վարչական շրջանի տարածքային հասցեներին:

168.am-ի հետ զրույցում թիվ 3/19 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ  Կարեն Բաղոյանն ասաց, որ ինքն անմիջապես ծրարից հանել է քվեաթերթիկն ու մարել. «Չորս հոգի էին, այդ ժամանակ անձնագրերը նայում էինք, ասում էր՝ փաստացի գրանցված ենք, ընթացքի հետ կապված խժդժություններ եղան ու երիտասարդներն անհետացան: Բարձր ձայն էի լսում, եկա տեսա արդեն անձնագրեր էլ չկան, իրադրությունը հանդարտեցրի ու շարունակեցինք բնակականոն աշխատանքը»:

nkarՍակայն այդ ամենն այդքանով չի ավարտվել: Նրանցից մեկը հարվածել է ընտրատեղամասի «Բարև, Երևան» դաշինքի հանձնաժողովի քարտուղար Մարիամ Կարապետյանի դեմքին:

Քարտուղարին հարվածել էին մատյանով, ինչպես նշված էր արձանագրության մեջ, դեմքին էլ կարմիր այտուց կար, սակայն տիկինը չցանկացավ պատմել, թե ի՞նչ է կատարվել՝ պատճառաբանելով, որ հոգեբանական վատ դրության մեջ է:

Հանձնաժողովի նախագահը նշեց, թե ինքը չի տեսել Մ. Կարապետյանին հարվածելու պահը, քանի որ վազել է փախուստի դիմած անձանց հետևից: Իսկ կնոջն, ըստ արձանագրության, հարվածել էր դիտորդը՝ Սարգիս Մաղդեսյանը:

Միջադեպի առնչությամբ ոստիկանությունը արձանագրություն է կազմել: «Օրենքով ամեն ինչ արվել է, ընթացք տրվել է, ամեն ինչ արվել է և՛ հանձնաժողովի նախագահի կողմից, և՛ ոստիկանության»,- ասաց Մարիամ Կարապետյանը՝ ավելացնելով, որ ոստիկանները գործին ընթացք են տվել պատշաճորեն: Կինը հավաստիացրեց, որ իրեն չեն վախեցրել, այլապես ամեն ինչ այլ ընթացք կունենար:

Ի դեպ, միջադեպից հետո ընտրատեղամաս էր այցելել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով, ինչպես ինքը նշեց, վստահված անձի փաստաթուղթ ունի ու շրջում է տեղամասերով: Նա նշեց, որ ահազանգ է ստացել, որ իրենց տեսախցիկը փչացել է ու եկել են տեղամաս՝ այն փոխելու համար:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս