«Թափանցիկ» ընտրություն (տեսանյութ)
168.am-ի հետ զրույցում «Արմավիրի զարգացման կենտրոն» հ/կ ղեկավար Նաիրա Առաքելյանն ասաց, որ իրենց դիտորդները նկատել են, որ թիվ 4/25 ընտրատեղամասում քվեախցիկները տեղադրված են ՀՀ օրենսգրքի սահմանված կարգի խախտումներով: «Քվեախցիկի հետևում պատուհաններ են, սկզբում՝ մեկնաբանելով այդ ամենը, մեզ ասացին, որ պատուհաները բարձր են, և քվեարկությունը հնարավոր չէ տեսնել, սակայն երբ փորձեցինք շենքի հետևի կողմից ստուգել՝ արդյոք երևո՞ւմ են քվեախցիկները, թե՞ ոչ, պարզվեց, որ աստիճանահարթակի վրայից կարող ես հագիստ հետևել ընտրողի «թափանցիկ» քվեարկությանը»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյությում, որը 168.am-ին տրամադրել է «Արմավիրի զարգացման կենտրոն» հ/կ-ն:




