Իրարանցում թիվ 7/08 ընտրատեղամասում
Թիվ 7/08 ընտրատարածքում քաղաքացի Դոնարիկ Ալեքսանյանը լուրջ իրարարանցում է ստեղծել. նա պահանջում է, որպեսզի ընտրացուցակից հանեն իր այն բարեկամներին, ովքեր հաշվառված են տվյալ հասցեում, բայց Երևանում չեն բնակվում:
Սակայն հանձնաժողովի նախագահն ու անդամները փորձում են տիկնոջը բացատրել, որ հանձնաժողովը նման իրավասություն չունի, և դրա համար պետք է դիմեն համապատասխան մարմիններին:
Ի դեպ, տեղամասում դիտորդական առաքելություն իրակացնող հասարակական կազմակերպության անդամներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ այս տիկինը բոլոր ընտրությունների ժամանակ նման միջադեպեր է ստեղծում տեղամասում:



