Ջնջված կնիքի 4-րդ դեպքը 7/13 տեղամասում
Ընտրությունների ավարտից մոտ 20 րոպե առաջ նույն տիպի 4-րդ խախտումն է գրանցվել 7/13 ընտրատեղամասում։ Ոմն Բարսեղյան Ռաֆիկ անձնագրի ետևում վնասված, ջնջված կնիքով ներկայացել է տեղամաս` ընտրելու։ Սակայն հանձնաժողովի անդամները թույլ չեն տալիս ընտրել։ Ծրարը մարվել է և համապատասխան արձանագրություն է կազմվել։
Երկու վարկած է շրջանառվում այս դեպքում. կամ կնիքը դեռ նախագահական ընտրություններից է մնացել կամ այս անձը արդեն ընտրել է մեկ ուրիշ հասցեում և ցանկանում է այստեղ ևս ընտրել։



