Բորսայում վաճառվել է 7 միլիոն դոլար
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 23-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.56 դրամ։ Երեկվա համեմատ դոլարի գինը աննշան չափով թանկացել է 0.09%-ով կամ 36 լումայով։ Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 7 միլիոն դոլար։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն այս պահին գնվում է միջինը 413.5 դրամով, վաճառվում՝ 416.5 դրամով։