Բաժիններ՝

Իրանում նախընտրական կամպանիան կմեկնարկի մայիսի 24-ին

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ՆԳՆ-ը վաղը վերջնականապես կհայտնի առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածուների անունները: Իրանի Պահապանների խորհուրդը հաստատում ստացած թեկնածուների անունները ՆԳՆ-ին փոխանցելու է այսօր:

Թեկնածուները կարող են պաշտոնապես իրենց ընտրական կամպանիան սկսել մայիսի 24-ին: Քարոզչական ժամանակաշրջանն ավարտվելու է նախագահական ընտրություններից երկու օր առաջ:

Իրանի Նպատակահարմության պետական խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ դժվար կլինի առաջիկա նախագահական ընտրություններում այաթոլլահ Ալի Աքբար Ռաֆսանջանիի հետ մրցակցելը: Ռուհանին իր թեկնածության առաջադրումը պայմանավորել է Իրանի տնտեսական իրավիճակի բարդություններով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031