Լևոն Արոնյանը զբաղեցրեց 5-րդ տեղը. Ստավանգեր
Նորվեգական Ստավանգեր քաղաքում ավարտվեց շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում էր նաև Լևոն Արոնյանը: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը գլխավորող նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ և վաստակած 5 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը: Կարլսենը 5.5 միավորով 2-րդն է:
Չեմպիոնի կոչումը նվաճեց ռուս Սերգեյ Կարյակինը, ով վերջին տուրում ոչ-ոքի խաղաց բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ և մրցաշարն ավարտեց 6 միավորով:
Լավագույն եռյակը եզրափակեց ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրան, նա այսօր հաղթեց նորվեգացի Ջոն Լյուդվիգ Համերին և միայն լրացուցիչ ցուցանիշներով ետ մնաց Կարլսենից:
Վերջին տուրում կայացած պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Լևոն Արոնյան – Մագնուս Կարլսեն` 1/2
Սերգեյ Կարյակին – Վեսելին Թոփալով` 1/2
Ջոն Լյուդվիգ Համեր – Հիկարու Նակամուրա՝ 0-1
Հաո Վանգ – Վիշվանաթհան Անանդ՝ 1-0
Թեյմուր Ռաջաբով – Պյոտր Սվիդլեր՝ 1/2
Մրցաշարային աղյուսկի վերջնական տեսքը հետևյալն է.
1. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 6 մ.
2. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 5.5 մ.
3. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 5.5 մ.
4. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) 5 մ.
5. Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 5 մ.
6. Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան)՝ 5 մ.
7. Վանգ Հաո (Չինաստան)՝ 4.5
8. Վեսելին Թոփալով (Բուլղարիա)՝ 4 մ.
9. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)՝ 3 մ.
10. Ջոն Լյուդվիգ Համեր (Նորվեգիա)՝ 1.5 մ.
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը