Բաժիններ՝

Մահացել է Ալեքսեյ Բալաբանովը

Այսօր Սանկտ-Պետերբուրգի մոտակայքում գտնվող Սոլնեչնոե գյուղում 54 տարեկան հասակում վախճանվել է կինոռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովը: Նա սրտի կաթված է ստացել և մինչև շտապօգնության մեքենայի ժամանելը մահացել է: Բալաբանովն այնպիսի ֆիլմերի հեղինակ է, ինչպիսիք են՝ «Брат», «Брат-2», «Про уродов и людей», «Война», «Жмурки», «Мне не больно», «Груз 200», «Морфий», «Кочегар»: Ռեժիսորի վերջին ժապավենը՝ «Ես նույնպես ուզում եմ», էկրան է բարձրացել 2012թ.:

Վերջերս Բալաբանովը պատմել էր, որ Էմիր Կուստուրիցայի հետ միասին նպատակ ունի ֆիլմ նկարահանել Իոսիֆ Ստալինի երիտասարդ տարիների մասին:

Հենց այսօր «Вечерняя Москва» թերթում լույս է տեսել Ալեքսեյ Բալաբանովի հարցազրույցը՝ «Ես ցանկանում եմ գնալ դրախտ՝ հայրիկիս հետ հանդիպելու համար» վերնագրով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս