Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է (տեսանյութ)

Մայիսի 5-ից 13-ը Լիտվայում տեղի է ունեցել բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը 19 մարզիկ էր ներկայացրել: Մեր պատվիրակությունը Լիտվա էր մեկնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ:

Եվրոպական մրցասպարեզում հայաստանցի բազկամարտիկներն ընդհանուր առմամբ 9 մեդալ նվաճեցին՝ այդ թվում 2 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե: Մինչև 21 տարեկան բազկամարտիկների մրցապայքարում 60կգ քաշային Աշոտ Ադամյանը ձախ ձեռքով առաջին, իսկ աջով՝ երկրորդ տեղը գրավեց: 50 տարեկանից բարձր բազկամարտիկների շարքում 75կգ քաշային Դավիթ Ներսիսյանն աջ ձեռքով ոսկե, իսկ ձախով՝ արծաթե մեդալակիր դարձավ: Եվրոպայի անցած տարվա չեմպիոն 100 կգ քաշային Արմեն Չափուխյանը ձախ ձեռքով այս անգամ պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին կանգնեց: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի որոշմամբ` մեր դափնեկիր բազկամարտիկները ՀԱՕԿ-ի կողմից թոշակ կստանան: Եվրոպայի առաջնությունից հետո Հայաստանի հավաքականը նախապատրաստվելու է սեպտեմբերին Լեհաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ Հայաստանում բազկամարտի մասսայականացման նպատակով բազմաթիվ մրցաշարեր են կազմակերպվում: Նրանցից հարկ է առանձնացնել մարզաձևի երախտավոր Աշոտ Սարգսյանի հուշամրցաշարը, որն այս տարի տեղի կունենա աշնանը:

Գագիկ Ծառուկյանի կողմից մեր երկրում մեծ սպորտի զարգացման համար բոլոր պայմանները ստեղծված են: Մարզաշխարհի ներկայացուցիչները վստահ են՝ այս հաղթանակները վերջին տարիների ընթացքում մեր մարզաշխարհում կատարված բարեփոխումների և ներդրումների արդյունք են:

Հայրենական սպորտի ղեկավարը հայտարարեց, որ եղածով չեն բավարարվելու, և անկախ ամեն ինչից շարունակվելու են դպրոցաշինության ծրագրերը՝ ի նպաստ մասսայական և պրոֆեսիոնալ սպորտի զարգացման:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս