
Ինչպե՞ս հարստանալ. Xerox ընկերության ղեկավարի խորհուրդները

Forbes ամսագիրը հրապարակել է Xerox ընկերության ղեկավար Ուրսուլա Բերնսի բիզնես-կանոնները:
- Ընկերության հաջողությունն ապահովում ու նրան զարգանալու հնարավորություն են տալիս լիդերության ձգտումը, մեծ ֆինանսավորումը, բիզնես-մարտավարությունը, արդյունավետ կառավարումը:
- Ես հավատում եմ, որ փոփոխություններ պետք է տեղի ունենան մեր բոլորի աշխարհայացքում. այն մտքից, թե մենք նոր աշխատատեղեր ստեղծել չենք կարող, պետք է անցում կատարենք մտքին, թե ինչպես կարող ենք նոր աշխատատեղեր ստեղծել:
- Իմ մայրը, ով գրոշներով է մեծացրել իր երեք երեխաներին, ինձ համար արիության օրինակ է դարձել. նա ինձ ներքին ուժ և համոզմունք է տալիս:
- Հարգանքն ու համբերությունը մեծ ուժ են:
- Ես հայտնի եմ իմ անկեղծությամբ. ասում եմ այն, ինչ մտածում եմ: Դա ճիշտ է, սակայն ես ձգտում են լսել նաև ուրիշներին:
- Մեր ռազմավարության գլխավոր գաղտնիքն է` բոլորին համախմբել ընդհանուր նպատակների շուրջ:
- Մեր ընկերությունում յուրաքանչյուրին հնարավորություն է տրվում սովորելու, ղեկավարելու և հաջողության հասնելու:
- Իմ աշխատանքի ընթացքում ես սովորել եմ հետևյալը. դու կարող ես նմանվել ինչ-որ մեկին և հետևել նրա կյանքի ուղուն, բայց այդ դեպքում դու ղեկավարել չես կարող: