Իրանը չի կարող այս տարի ստեղծել միջուկային ռումբ. իսրայելական հետախուզություն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն այս տարի չի կարող ստեղծել ատոմային զենք, սակայն նույնքան քիչ հավանական է, որ նա միջազգային հանրության ճնշման տակ կհրաժարվի իր միջուկային ծրագրից:

Այս մասին այսօր Թել Ավիվում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Իսրայելի «Աման» ռազմական հետախուզության հետազոտական-վերլուծական վարչության ղեկավար Իտայ Բրյունը.

«Իրանն առաջընթաց է գրանցում ուրանի հարստացման ոլորտում, սակայն զերծ է մնում այլ ուղղությունները զարգացնելուց, ինչի պատճառը միջազգային հզոր, աննախադեպ ճնշումն է:

Մեր կարծիքով՝ քիչ հավանական է, որ այլ երկրների հետ փաթեթային գործարքի հետ շրջանակներում Իրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրից: Սակայն այն սպառնալիքը, որ Իրանն այս տարի կունենա միջուկային զենք, նույնպես փոքր է»:

Մինևույն ժամանակ իսրայելցի քաղաքական գործիչները հայտնում են, թե Իրանն արդեն այս ամառ կունենա միջուկային զենք:

Տեսանյութեր

Լրահոս