Ռուպերտ Մերդոկը զբաղվում է տրանսցենդենտալ մտավարժանքով
Qz.com-ի փոխանցմամբ՝ ավստրալացի հանրահայտ ձեռնարկատեր, մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը Twitter-ի իր երկրպագուներին պատմել է, որ զբաղվում է տրանսցենդենտալ մտավարժանքով (մեդիտացիա, խորը հանգստի ձև):
Տրանսցենդենտալ մտավարժանքը Հնդկաստանում գործածության մեջ է մտել 1955 թվականին և համայն աշխարհում հանրաճանաչություն է ձեռք բերել 1960-1970-ական թվականներին, իսկ ոչ վաղ անցյալում՝ նաև հանրաճանաչ մարդկանց ու բիզնես-առաջնորդների շրջանում:
Տրանսցենդենտալ մտավարժանքով զբաղվողներն օրական երկու անգամ դրա վրա ծախսում են 15-20 րոպե՝ լուռ կրկնելով սուրբ տեքստի (աղոթքի) 1-3 վանկ՝ խոր գիտակցության որոնման նպատակով: Դրա հանրահայտ հետևորդների թվում նշվում են շատ մարդիկ՝ The Beatles-ից սկսած մինչև ամերիկացի հանրահայտ հաղորդավար Օփրահ Ուինֆրին:
Մերդոկից բացի, տրանսցենդենտալ մտավարժանքի են դիմել այնպիսի հայտնի բիզնես-առաջնորդներ, ինչպիսիք են Ռայ Դալիոն, Ռիկ Գոյնգսը, Ռասել Սիմոնսը, Վիդալ Սասունը: Նախորդ ամիս լրացավ Մյորդոկի 82-ամյակը: Չնայած իր տարիքին ու հաճախակի սկանդալներին՝ նա շարունակում է մնալ որպես News Corp.-ի գլխավոր գործադիր տնօրեն, որն այս տարի վերանվանվելու է 21st Century Fox: