«Իհարկե, համաձայն չեմ». Վաչե Գաբրիելյան

Այսպես պատասխանեց ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը 168.am-ի այն հարցին, թե համաձա՞յն է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի տեսակետին, որ 2012-ին արձանագրված ՀՆԱ-ի 7.2% աճը ստացվել է ՀՆԱ-ի դեֆլյատորի բացասական մեծության հաշվին։

Հիշեցնենք, որ Հ. Բագրատյանը իր ֆեյսբուքի էջում գրել էր. «Որպեսզի ՀՆԱ-ն աճեր 7,2%-ով վերը նշված 2011 և 2012թթ. ՀՆԱ բացարձակ թվերի պայմաններում դեֆլյատորը պետք է բացասական լիներ։ Կարծես թե սա անհնար էր. գներն արդեն աճել էին 3,1%-ով։ Ուրեմն աշխատավարձը, այլ եկամուտները պետք է նվազած լինեին։ Բայց արի ու տես սրանք նույնպես աճել են՝ 3,2%։ Հըմ, զուր չէր Սերժ Սարգսյանի ասածը լրագրողներին՝ աշխատավարձն ավելի արագ է աճել (թեկուզ աննկատ)։ Ուրեմն դեֆլյատոր կոչվածն այնքան պիտի լիներ, որքան գների ու աշխատավարձի աճը»։
Այսինքն՝ նախկին վարչապետի համոզմամբ՝ դեֆլյատորի բացասական մեծությունը կասկածելի ցուցանիշ է, որի գլխավոր նպատակը ՀՆԱ աճի ցուցանիշն ապահովելն է։ Մեր հարցին, թե  ինչո՞վ է պայմանավորված դեֆլյատորի նվազաումը, երբ նշվում է, որ աճել են թե գները, թե աշխատավարձն ու եկամուտները, Վ. Գաբրիելյանը պատասխանեց. «Դուք կարող եք մանրամասն նայել ազգային վիճակագրական ծառայաության հաշվետվությունը, որտեղ մանրամասն բոլոր սեկտորներով տրված են զարգացումները: Գնաճն ու դեֆլյատորը տարբեր երևույթներ են և ունեն տարբեր հաշվարկման բազա»,- պատասխանեց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930