Բաժիններ՝

Իրանական ինքնաթիռները համալրվել են Qhader հրթիռով

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական բանակն իր ինքնաթիռները, այդ թվում նաև կործանիչները հագեցրել է Qhader հրթիռներով, որոնց գործունեության հեռահարությունը կազմում է 200 կիլոմետր:

Նշվում է, որ 2011 թվականին իրանցի գիտնականների ստեղծած Qhader հրթիռն ունի կործանիչ մեծ ուժ՝ առափնյա թիրախների, այդ թվում նաև ռազմանավերի դեմ մարտում: Իրանի իշխանություններն այդ հրթիռը բնութագրում են որպես ռազմածովային ուժերի ամենահզոր և դիպուկ հրթիռ:

Qhader հրթիռը կարող է արձակվել ռազմանավերից, ուղղաթիռներից ու կործանիչներից: Այն կարող է իրականացնել և՛ որպես «երկիր-երկիր» դասի, և՛ որպես «երկիր-ծով» դասի հրթիռի դեր, ինչպես նաև արձակվել ինքնաթիռներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930