Մշակվել է հայաստանյան շուկա «Կարֆուր»-ի մուտք գործելու «ճանապարհային քարտեզը»
Ֆրանսիական «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի` հայաստանյան շուկա մուտք գործելու ուղղությամբ արդեն մշակվել է «ճանապարհային քարտեզ»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հրավիրված ասուլիսում տեղեկացրել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով` նախատեսվում է, որ «Կարֆուր»-ի մուտքը տեղի կունենա այս տարվա ընթացքում:
ՀՀ ԱԱԽ քարտուղարը հանդիպել է «Կարֆուր»-ի ներկայացուցիչներին և հայտնել իր աջակցությունը:
«Ֆրանսիական այս սուպերմարկետների ցանցն անպայման պետք է մուտք գործի հայաստանյան շուկա, ինչի արդյունքում մեր ապրանք արտադրողները հնարավորություն կստանան մուտք գործել նաև միջազգային մեծ շուկա: Դա կնպաստի նաև մրցակցության ամրապնդմանը, մենաշնորհների թուլացմանը և տնտեսության ազատականացմանը»,- ասել է Բաղդասարյանը:
ԱԱԽ քարտուղարը տեղեկացրել է նաև, որ ՕԵԿ-ն օրենսդրական նոր նախագիծ է պատրաստում, որով քաղաքի տարբեր շրջաններում սահմանափակվելու է խոշոր սուպերմարկետների թիվը: «Սրանով նաև մեր աջակցությունը կբերենք փոքր և միջին ձեռնարկատիրությանը»,- նկատելն է ՕԵԿ առաջնորդը: Արթուր Բաղդասարյանի խոսքով` այս օրինագծի հարցում համաձայնություն է ձեռք բերվել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: