Բաժիններ՝

Թուրքական դատարանը կայացրել է ապրիլի 24-ին զինծառայող Սևակ Բալըքչըի սպանության գործով դատավճիռը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի ռազմական դատարանը կայացրել է հայազգի զինծառայող Սևան Բալըքչըի գործով դատավճիռը: Սևակն իր ծառայակից, ազգայնական Քըվանչ Աղաօղլուի կողմից, իբրև թե, անզգուշաբար սպանվել էր 2011 թվականի ապրիլի 24-ին, Բաթմանի (Սասուն) նահանգի Քոզլուք շրջանում գտնվող Ժանդարմերիայի զորամասում:

Դատարանը որոշել է Սևակին սպանած Քըվանչ Աղաօղլուին դատապարտել 4 տարի 5 ամիս և 10 օր ժամկետով: Նույն գործով դատապարտվել է նաև տվյալ զորամասի ենթասպա Սադրեթիին Էրսոզը: Վերջինս ծառայողական անփութության համար դատապարտվել է 5 ամիս ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031