Իսկական քաոս` Հանրապետական մարզադաշտի դարպասների մոտ (տեսանյութ)
Մինչ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթանում էր Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Չեխիա հանդիպումը, ստադիոնի մուտքերի մոտ իսկական քաոս էր:
Հարյուրավոր ֆուտբոլասերներ՝ տոմսերը ձեռքներին, չէին կարողանում մտնել մարզադաշտ: Ոստիկանները փակել էին դարպասներն ու բազմաշերտ պատ կազմել դրանց հետևում: Մի պահ ժողովրդի նյարդերը տեղի տվցին և նրանք կոտրեցին դարպասներից մեկը, ոստիկանները մեծ ճիգերի գնով զսպեցին մարդկանց հոսքը ստադիոն:
Նշենք, որ ֆուտբոլասերները գրեթե մինչև խաղավարտ պայքարեցին ներս մտնելու համար, բայց այդպես էլ չկարողացան: Ի դեպ հանդիպման կազմակերպիչներից և պատասխանատուներից ոչ ոք այդպես էլ բացատրություն չտվեց՝ մարդկանց ներս չթողնելու համար:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը