Բաժիններ՝

«Բարևի» հեղափոխությունը հասավ մարզադաշտ (տեսանյութ)

Հայաստանում ընթացող հետընտրական զարգացումները չշրջանցեցին նույնիսկ այնպիսի ապաքաղաքական մարզական միջոցառում, ինչպիսին այսօր Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպումն էր: Խաղից հետո «Բարևի» շարժման ակտիվիստները, որոնց թվում էր նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվ կողմնակից Լևոն Բաղրամյանը, «Բարև Հայաստան» պաստառը իրենց ձեռքին առած, շրջում էին մարզադաշտի տարածքում` վանկարկելով` «Բարև Հայաստան»: Նշենք, որ տարածքը շրջապատված էր ոստիկաններով, իսկ նշված պաստառը ակտիվիստները կախել էին նույնիսկ մարզադաշտի տրիբունաներից մեկում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտություն կրեց Չեխիայի հավաքականից:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031