ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ի ժամը 18։00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղառկա է մերկասառույց:
Այս տարվա սկզբին օգտատերերի լուսանկարների քանակը հասել է 240 միլիարդի:
Այսօր ավարտվեց Հայաստանի շախմատի 73-րդ առաջնությունը։ 7 միավորով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Տիգրան Պետրոսյանը։
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում տեղադրվել է թեյի և սուրճի համար նախատեսված սեղանիկ:
Չէ, փուչիկները պետք չեն, իրենց մոտ լավ չի ստացվում, ծաղիկներով և դրոշակներով ողջունում ազգի հորը, որն առաջիկա հինգ տարում երևի ևս 2500 դամով կբարձրացնի մինիմալ աշխատավարձի չափը
Փոլը գոտեմարտի ժամանակ չի մոռացել, որ շնաձուկը բնության հիանալի ստեղծագործություն է, և նա նույնպես ունի օգնության կարիք:
Պետք է արժանին մատուցել Սերժ Սարգսյանին, ում հաջողվեց հասնել նրան, որ ես ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո հայտնվեմ ոչ թե Ազգային Ժողովում, այլ ամբաստանյալի աթոռին: Ճիշտ և խելացի հաշվարկ էր. առանց մերանի մածուն չի լինում: Դա այն ժամանակ չհասկացան Միասնական շտաբին մաս կազմող ուժերը:
Վերջին տարիներին ԱՄՆ-ի զինված ուժերից վտարվել է 18 գեներալ ու ծովակալ (մեկից մինչև չորս աստղ ունեցող):
ՀՀ ԿԲ ներկայացուցիչը 168.am-ին փոխանցեց, որ ԿԲ-ն իրոք հետաքրքվել է «Золотая Корона» և Ավերս համակարգի հնարավոր համագործակցությամբ։
Sony ընկերությունը ներկայացրել է 10-դյույմանոց անկյունագծով Xperia Tablet Z պլանշետային համակարգիչը: Սարքավորման դիզայնը ունի նույն ոճը, ինչ ավելի վաղ ներկայացված Xperia Z և Xperia ZL սմարթֆոններինը:
Ուղղաթիռի պատրաստումը տևել է մոտ 1.5 տարի և արժեցել շուրջ 5000 դոլար:
Anonymous-ի հրապարակած Ադրբեջանի հատուկ ծառայությունների փաստաթղթերից իմ տեսածներից ամենաուշագրավը նավթային ֆոնդերի կիրառումն է ուրիշ երկրների քաղաքականության վրա ազդեցության համար:
2011թ. Արարատի մարզպետի, մարզի դատախազի, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, Արարատի տարածքից ընտրված Ազգային ժողովի պատգամավորների համար գույքի ձեռքբերման առումով հաջողակ չի եղել:
Կա մի խումբ, որը միշտ ակտիվորեն տանում է մի գիծ, կարծեմ այդ «գծի» մասին խոսվում է գաղտնալսման մեջ (նկատի ունի Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան հայտնի զրույցի գաղտնալսումը,- Ա.Ս.), և այդ «գծի» մեջ «գծի» հիմնական կողմնակիցներն են:
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ գործով այսօր նրա պաշտպան Կարեն Ղազարյանը դատարանին միջնորդեց ինքնաբացարկ հայտնել:
Մենք մի փոքր կասկածում ենք, որ դա շմոլ գազի թունավորում չէ, որովհետև այդ օրն իրենց տանը 10-12 հոգի մարդ է գտնվել, և ոչ մեկը նման խնդիր չի ունեցել:
Փետրվարի 13-21-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ն, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆինանսական աջակցությամբ, կազմակերպում է երիտասարդ գիտնականների դպրոց՝ «Կենսաբանության մեջ ԱՏՀ /GIS/ կիրառման հիմունքները» խորագրով:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հունվարի վերջին Դավոսում կայանալիք տնտեսական ֆորումի շրջանակներում բանակցություններ չի վարելու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Այս մասին նշված է երկրի Կապի ու տեխնոլոգիաների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Ավտոմեքենայում գտնվելու ժամանակ տեսել է իրենց մոտեցող ոստիկանության ծառայողական ավտոմեքենան և մարիխուանա տեսակի թմրանյութը փոխանցել է նույն ավտոմեքենայի սրահում գտնվող Վ.Վարդանյանին` խնդրելով այն դեն նետել պատուհանից, ինչը Վ.Վարդանյանը կատարել է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է սկսել «դեդովշչինայի» փաստով:
Այլ թեկնածուներ չեն եղել, ինչի համար ԵԽԽՎ նախագահի պաշտոնում Ժան Կլոդ Մինյոնի վերընտրվելը կրել է ձևական բնույթ:
Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ն Անկարային է հատկացրել Patriot վեց համակարգեր՝ թեև Թուրքիան որոշակի տվյալներով պահանջու էր մոտ 20 Patriot զենիթա-հրթիռային համալիրներ:
Հունվարի 22-24-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ին արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն:
ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ աշխատանք է տարել դրա կարգավորման ուղղությամբ:
Ամերիկյան արժույթի նկատմամբ պահանջարկի առավելագույն գինը եղել է 405 դրամ, մինչդեռ առաջարկի նվազագույն փոխարժեքը կազմել է 407.35 դրամ:
Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
Պուտինի խորհրդական, ակադեմիկոս Սերգեյ Գլազևը դեկտեմբերի սկզբին նամակ էր ուղարկել երկրի նախագահին՝ նախազգուշացնելով, որ զարգացած երկրները Ռուսաստանի դեմ ֆինանսական պատերազմ են նախապատրաստում։
Բաչո Ախալայան անձամբ է ներկա գտնվել և մասնակցել բանտարկյալներին ծեծելու և կտտանքների ենթարկելու փաստերին:
Երգիչ Սարգիս Ավետիսյանն իր երկրպագուների դատին է հանձնել իր նոր` «Սեր առաջին հայացքից» երգի տեսահոլովակը։