Թուրքիա են հասցվել Գերմանիայի ու Նիդերլանդների տրամադրած Patriot զենիթա-հրթիռային համալիրները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիա են հասցվել Գերմանիայի ու Նիդերլանդների տրամադրած Patriot զենիթա-հրթիռային համալիրները: Գերմանական Տրավեմյունդե նավահանգստից տվյալ բեռով նավը մեկնարկել է հունվարի 8-ին և այսօր հասել է Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում ընկած Իսքենդերունի նավահանգիստ:

Նշվում է, որ երեկ գիշեր էլ Իսքենդերունի ծովածոց է մտել Նիդերլանդների տրամադրած Patriot երկու համակարգերը փոխադրող նավը: Այդ արժեքավոր ռազմական բեռը բեռնաթափելու համար Ադանայից օդանավով Իսքենդերուն է ժամանել 240 զինվորական: Նավի վրա գտնվում է մոտ 130 բեռնարկղ:

Գերմանիայի տրամադրած Patriot երկու համակարգերը տեղակայվելու են Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում՝ թուրք-սիրիական սահմանից 70-80 կիլոմետր հեռավորության վրա: Դրանց սպասարկելու է մոտ 350 հոգանոց զինվորական կոնտինգենտը: Patriot զենիթա-հրթիռային համալիրների տեղակայումը դիրքերում կիրականացվի մոտ ժամանակներս:

Ինչ վերաբերում է Նիդերլանդների տրամադրած Patriot երկու համակարգերին, ապա դրանք տեղակայվելու են Ադանա նահանգում, իսկ ԱՄՆ-ի տրամադրած Patriot երկու համակարգերը՝ Գազիանթեփ (Այնթափ) նահանգում: Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ն Անկարային է հատկացրել Patriot վեց համակարգեր՝ թեև Թուրքիան որոշակի տվյալներով պահանջու էր մոտ 20 Patriot զենիթա-հրթիռային համալիրներ:

Տեսանյութեր

Լրահոս