
Սոցցանցում ադրբեջանցի զինծառայողի տեղադրած լուսանկարը հետաքննման սկսման պատճառ է հանդիսացել

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է սկսել «դեդովշչինայի» փաստով: Խոսքը գնում է զինվոր Ուլվի Նամազլըի կողմից այսօր սոցցանցերում տեղադրած մի լուսանկարի մասին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ տվյալ լուսանկարում երևում է, թե ինչպես է կիսամերկ զինվորների թիկունքին գրված «Գյանջա» (Գանձակ) բառը, իսկ այդ ամենին ֆոնին պատկերված է դրա «հեղինակը»՝ Ուլվի Նամազլըն: Ադրբեջանի ՊՆ-ը փորձում է արժանապատվությունը նվաստացնող այս փաստը ներկայացնել որպես զինվորի կողմից «Գյանջայի հանդեպ տածած սիրո» ցուցադրություն:
Ադրբեջանի ՊՆ-ը խոստացել է հանրությանն իրազեկել հետաքննության արդյունքների մասին: