Բիձինա Իվանիշվիլին Դավոսում հանդիպելու է Պան Գի Մունի հետ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր շվեյցարական այցի ընթացքում Դավոսում հանդիպելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

Վերջինիս խոսքերով՝ Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումում պլանավորված են նաև վարչապետի մասնակցությամբ մի շարք երկկողմ հանդիպումներ Ուկրաինայի, Շվեյցարիայի, Լեհաստանի և մի շարք այլ երկրների առաջին դեմքերից հետ:

Փանջիկիձեն հավելել է, որ այդ հանդիպումներում հիմնականում քննարկվելու են տնտեսական հարցեր՝ ելնելով ֆորումի ուղղվածությունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031