
Ժան Կլոդ Մինյոնը վերընտրվել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնն այսօր տեղի ունեցած լիագումար նիստում վերընտրվել է տվյալ կառույցի նախագահի պաշտոնում:
Դա նշանակում է, որ նա մեկ տարով շարունակելու է նախագահել ԵԽԽՎ-ում: Նշվում է, որ այլ թեկնածուներ չեն եղել, ինչի համար ԵԽԽՎ նախագահի պաշտոնում Ժան Կլոդ Մինյոնի վերընտրվելը կրել է ձևական բնույթ: