Բաժիններ՝

Կարո՞ղ էր արդյոք «Золотая Корона»-ն շրջանցել ԿԲ-ի արգելքը Avers-ի միջոցով

ՀՀ ԿԲ ներկայացուցիչը 168.am-ին փոխանցեց, որ ԿԲ-ն իրոք հետաքրքվել է «Золотая Корона» և Ավերս համակարգի հնարավոր համագործակցությամբ։

Նշենք, որ «Վեդոմոստի» թերթն այսօր հոդված էր հրապարակել՝ նշելով, որ Հայաստանի Կենտրոական Բանկը ծառայողական քննություն է սկսել՝ Հայաստանի տարածքում «Золотая Корона» և ուկրաինական Avers փոխանցումների համակարգի հարաբերությունների առնչությամբ։ Ինչպես նշում է «Վեդոմոստի» թերթը, այդ մասին իրենց տեղեկացրել են ՀՀ ԿԲ-ից։

Ըստ թերթի, ԿԲ-ի մոտ կասկածներ են հայտնվել, որ «Золотая корона» համակարգը շարունակում է դրամական փոխանցումներ իրականացնել արտերկրից Հայաստան՝ շրջանցելով ՀՀ ԿԲ-ի արգելքը։ ԿԲ-ն չի բացառել, որ «Золотая корона» -ն գործարքները կարող է իրականացնել գործընկեր կազմակերպության՝ Avers-ի միջոցով։

ՀՀ ԿԲ ներկայացուցիչը «Վեդոմոստիի» թղթակցին հայտնել է, որ այդ հարցով ակտիվ նամակագրության մեջ են «Финансы и кредит» բանկի հետ, որը հանդիսանում է Avers-ի 100%-անոց սեփականատերը։ Ուկրաինական բանկի ղեկավարությունը ՀՀ ԿԲ-ին հավաստիացրել է, որ «Avers համակարգը երբևէ չի եղել որևէ  մեկի հովանավորը կամ «շիրման»  »։

Կարդացեք նաև

ՀՀ Կենտրոնական բանկից 168.am-ին հայտնեցին, որ իրոք նամակագրություն են վարել «Финансы и кредит» բանկի հետ և ստացել վերը նշված պատասխանը, սակայն մեկնաբանեցին, որ դա ծառայողական քննություն՝ որպես այդպիսին, դժվար է համարել։

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ-ը 2012թ. հոկտեմբերին դադարեցրել էր «Զոլոտայա Կորոնա» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորի թույլտվությունը: Ըստ ՀՀ ԿԲ-ի՝ առանց որևէ պատճառաբանության «Զոլոտայա Կորոնա» վճարահաշվարկային համակարգով կատարվող դրամական փոխանցումները բազմիցս չեն ապահովվել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի որոշ մասնաճյուղերում իր համակարգից օգտվելու հնարավորությունը, ինչի արդյունքում՝  Կենտրոնական բանկը որոշում է կայացրել հայաստանյան բանկերի միջոցով վճարահաշվարկային համակարգի իրականացման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս