Բրիտանացի թոշակառուն մերկ ձեռքերով երեխաներին փրկել է շնաձկից
The Epoch Times-ի փոխանցմամբ՝ 62-ամյա ուելսցի թոշակառու Ավստրալիայի ծովափին փոքր երեխաներին փրկել է վագրային շնաձկից: Նշվում է, որ տարեց բրիտանացի Փոլ Մարշալսին իր երեխաների հետ հանգստանալիս է եղել Ավստրալիայի ծովափին՝ Բալկոկ-Բիչ լեղափում, որտեղից քիչ հեռու՝ ծանծաղուտում, լողացել են փոքր երխաներ: Այդ ժամանակ վագրային շնաձուկը մոտեցել է ափամերձ ջրերին և հարձակվել է երեխաների վրա: Փոլը, լսելով նրանց բարձրացրած աղմուկը, առանց մտածելու նետվել է օգնության:
Փոլին հաջողվել է մերկ ձեռքերով բռնել երկու մետրանոց գիշատչի պոչից, ինչից հետո շնաձուկը նետվել է նրա վրա, սակայն Փոլի բախտը բերել է, և նա խուսափել է շնաձկան կծելուց: Այդ գոտեմարտը տևել է վայրկյաններ, Փոլին հաջողվել է շնաձկանը քարշ տալ դեպի ավելի մեծ խորություն, որտեղից էլ նա ուղղվել է դեպի ծով:
Նշվում է, որ Փոլը գոտեմարտի ժամանակ չի մոռացել, որ շնաձուկը բնության հիանալի ստեղծագործություն է, և նա նույնպես ունի օգնության կարիք: