Sony-ն ներկայացրել է ամենաբարակ պլանշետիկը, այն 0.3 մմ-ով բարակ է iPad mini-ից
Sony ընկերությունը ներկայացրել է 10-դյույմանոց անկյունագծով Xperia Tablet Z պլանշետային համակարգիչը: Սարքավորման դիզայնը ունի նույն ոճը, ինչ ավելի վաղ ներկայացված Xperia Z և Xperia ZL սմարթֆոններինը: Նոր սարքավորումը, ինչպես վստահեցնում է ճապոնական արտադրողը, նմանատիպ սարքավորումների շրջանում ամենաբարակն է, հայտնում է RIA Novosti-ին:
Xperia Tablet Z-ի հաստությունը 6,9 մմ. է: Համեմատության համար նշենք, որ Apple-ի iPad mini-ի հաստությունը 7,2 մմ. է, իսկ չորրորդ սերնդի iPad-ինը՝ 9,4 մմ.: Նոր սարքավորումը ճապոնական շուկայում կհայտնի 2013թ. գարնանը: Սարքավորման գինը, սակայն, դեռևս հայտնի չէ:
Xperia Tablet Z պլանշետը՝ աշխատում է Google Andoid 4.1.-ի հիման վրա: Սարքավորումն ունի Qualcomm Snapdragon S4 APQ8064 քառամիջուկ պրոցեսոր: Սարքավորումն ունի 32 գիգաբայթ ներքին և 2 գիգաբայթ օպերատիվ հիշողություն: Սարքն ունի տեսախցիկ՝ 8,1 մեգապիքսել: Սարքի մարտկոցի ծավալը 6000 միլիամպեր/ժամ է:
Xperia Tablet Z ներկայացվում է ինչպես սև, այնպես էլ սպիտակ պատյանով:
Նշենք, որ նոր սարքավորումը երկրորդ պլանշետն է Xperia շարքում: Առաջինը Xperia Tablet S-ն էր, որը Sony-ն ցուցադրեց 2012 թ. օգոստոսին IFA ցուցահանդեսում: