
Տիգրան Պետրոսյանը՝ Հայաստանի չեմպիոն

Այսօր ավարտվեց Հայաստանի շախմատի 73-րդ առաջնությունը։ 7 միավորով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Տիգրան Պետրոսյանը։
Որոշիչ տուրում նա ոչ-ոքի ավարտեց պարտիան իր հիմնական մրցակիցներից մեկի՝ Ավետիք Գրիգորյանի հետ, ով արդյունքում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Լավագույն եռյակում է Ռոբերտ Հովհաննիսյանը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը