Բաքուն ԱՄՆ-ից ավելի մեծ ակտիվություն է ակնկալում ԼՂ հարցում
Ադրբեջանը Միացյալ Նահանգներից ավելի մեծ ակտիվություն է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` այդ մասին այսօր լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը։
«Վերջին ժամանակներս պասիվություն է նկատվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ է, և մենք ցանկանում ենք, որպեսզի ԱՄՆ-ն ավելի ակտիվ դեր խաղա հակամարտության կարգավորման գործում` այլ առաջատար պետությունների հետ մեկտեղ»,- «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ասլանովը։