Բաժիններ՝

Սոցարտ` անգլիական այգում

Հոկտեմբերի 20-ին Անգլիական այգում տեղի կունենա Սոցարտ նկարչական միջոցառում, որի նպատակն է բարձրաձայնել առկա սոցիալական խնդիրները նկարելու միջոցով: Անգլիական այգու տարածքում տեղադրված կլինեն 100% վերամշակված թղթեր, ներկեր, վրձիններ և այլ նկարչական նյութեր, որպեսզի նկարիչներն, արվեստասերները և պարզապես անցորդները նկարեն իրենց անհանգստացնող սոցիալական խնդիրները:

Միջոցառումը իրականցվում է «Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ժամանակակից արվեստի միջոցով լսելի դարձնել հանրային նշանակության խնդիրները:

Միջոցառում ընթացքում նկարչական գործողությունից զատ մի շարք արվեստագետներ, ինչպես նաև ծրագրի կազմակեպիչները  հանդես կգան իրենց փողոցային արվեստի նմուշների ցուցադրությամբ՝ իրենց խոսքը ասելու առկա սոցիալական հիմնախնդիրների շուրջ:

Օրվա ընթացքում ստեղծված նկարներից լավագույնները կօգտագործվեն «Մարդ, արվեստ, Լրատվություն» ծրագրի կայքում  արդեն առկա սոցիալական խնդիրները լուսաբանող պատմությունների էջում:

Օրվա բարձր տրամադրությունը նաև կապահովեն երաժշտական խմբերը իրենց այլընտրանքային երաժշտությամբ:

Սոցարտ նկարչական միջոցառումը կազմակերպվում է «Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է, որպես «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի մի մաս:

«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը ավանդական և այլնտրանքային միջոցներով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:

Ծրագիրը համատեղ իրականացնում են Ինտերնյուս Նեթուորք (ԱՄՆ), Եվրասիա համագործակցության հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը և մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:

 

 

Հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս