Արամ Մանուկյանը Լևոն Զուրաբյանի հետ համաձայն է

«Լևոն Զուրաբյանի հայտարարությունը լրիվ բավարարում է: Այն, ինչ ինքն իր հայտարարության մեջ ասել է, ես ամբողջապես իր հետ համաձայն եմ»,- 168.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան հայտնի առանձնազրույցը:

ՀԱԿ անդամից հետաքրքրվեցինք, թե համաձայն է արդյոք, որ Կոնգրեսը շարունակի համակարգել մի մարդ, ով նման արհամարհանքով է խոսում մարտի 1-ի մասին: Ի պատասխան Արամ Մանուկյանն ասաց, թե Լևոն Զուրաբյանն իր հայտարարության մեջ տվել է նաև այդ հարցի պատասխանը: «Իր հայտարարության մեջ այդ հարցի պատասխանը կար, դա համարենք նաև իմ պատասխանը: Իսկապես ամբողջական է իր հայտարարությունը: Այդպիսի հայտարարություն արել են նաև Նիկոլ Փաշինյանը, Վարդան Օսկանյանը: Ավելացնելու ոչինչ չունեմ»,- եզրափակեց ՀՀՇ վարչության նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31