Ապոկալիպսիս` ինչպե՞ս, որտե՞ղ, ե՞րբ

Բուժիչ նամակներ

Կասկած չի հարուցում, որ Հայաստանի առնվազն մի հատվածում` պատմական Նգա գավառում, կատարվել են բնագիտական լուրջ ուսումնասիրություններ, ընդ որում, հոգևոր կենտրոնները գտնվել են Արագածից դեպի Արևելք տանող արահետի վրա կամ դրանից շատ մոտ։ Այս հանգամանքը կարող է վկայել այն մասին, որ, հավանաբար, կատարվել են նաև աստղագիտական բնույթի ուսումնասիրություններ։ Նման հետևության համար որպես ապացույց կարելի է հիշել, որ հին հայկական տոմարում եղել են 12 ամիսներ և մեկ ավելորդ։ Ավելորդն ընդգրկում էր 5 (6) օր. տարվա 5 օրերը կարող էին լինել Արևադարձների (դեկտեմբերի 21-22, հունիսի 24) և գիշերահավասարների (մարտի 21, սեպտեմբերի 23) օրերը։

Բնապաշտական հավատքը և տոմարի նման կառուցվածքը հնարավոր է, որ կապված են մեկը մյուսի հետ։

Հին աշխարհում կատարված ուսումնասիրություններից մեկի արդյունքում ի հայտ են եկել օրացույցներ, որոնցում տարվա օրերը համապատասխանում են որոշակի խոտաբույսերի կամ ծառերի։ Սակայն առավել ուշագրավն այն է, որ բավականին մեծ հավանականությամբ կանխագուշակվել են նաև այդ օրերին ծնված մարդկանց բնավորության հիմնական գծերը։

Կարդացեք նաև

Նման իմացությունը կարող էր մեծ առավելություն տալ այդ գիտելիքին տիրապետողին։ Ժամանակակից գիտնականները գտնում են, որ համապատասխան բույսից ստացված պատրաստուկները կարող են մեծապես նպաստել հիվանդությունների բուժմանը։ Համարվում է, որ մեզ հայտնի 2 օրացույցները հեղինակել են կելտական ցեղախմբերի իմաստունները` դրուիդները։ Նրանց ըստ ծառատեսակների կազմված օրացույցն ընդգրկում է 18 բույսեր, որոնք սկզբից համապատասխանեցված են տարվա առաջին կիսամյակի օրերին, իսկ հետո` երկրորդ, այնուհետև` ևս 4 ծառատեսակներ կապված են արևադարձների և գիշերահավասարների 5 օրերի հետ։

Միջնադարի հայ իմաստասեր Դավիթ Անհաղթը գրել է. «Չարը տեղ չունենալով Աստծո մոտ, տեղավորվել է մարդկանց մեջ»։ Ըստ Հովհաննես առաքյալի «յայտնության»` գազանի կամ չարի վերջը շատ մոտ է։ Գրված է` «կանցնի ժամանակ և ժամանակներ և էլի կես ժամանակ, որից հետո չարը վերջնականապես կվերանա, իսկ մինչ այդ հազար տարով կբանտարկվի»։

Հայտնի է, որ Հին Հայաստանում գոյություն է ունեցել «Սրբազան» քառակուսու գաղափարը, քառակուսու կենտրոնում հավանաբար գտնվում է Արևը, որից դուրս են գալիս ութ ճառագայթներ։ Նման հորինվածք ունի նաև Արտաշեսյանների թագը։ Սրբազան քառակուսու գաղափարն առկա է նաև մեր քրիստոնեական մշակույթում։
Մենք փորձեցինք համատեղել հայոց այբուբենի տառերը և նրանց համապատասխանող թվային արժեքները և կելտական օրացույցի ծառատեսակներից` 18-ը, ըստ շրջանի 10 աստիճան անկյունային չափ ունեցող հատվածների, որպես սկիզբ ունենալով դեկտեմբերի 23-ը։

Շրջանի գագաթում գտնվում են «Ք» և «Ա» տառերը, իսկ սրբազան քառակուսու գագաթների վրա` 6 (Զ, մայրի ծառատեսակը), 60 (Կ. կասկենի), 600 (Ո, մայրի) և 6000 (Ց, կասկենի) թվերը, տառերը և ծառատեսակները։
Հնում հայերը անտառն անվանել են մայրի, իսկ Երվանդունի արքաներից մեկն Ախուրյան գետի ափերին բազմաքանակ մայրու ծառեր է տնկել։ 6 և 600 հատվածների կենտրոնները միացնող տրամագիծը բաժանում է Սրբազան քառակուսին երկու հավասար եռանկյունիների, իսկ հատվածին համապատասխանող օրերն են` 09.02-18.02 և 14.08-23.08։
Այս ժամանակահատվածների մեջ են տեղավորվում Տրընդեզի, Սբ. Սարգսի և Աստվածամոր տոները։

60-6000 հատվածներին են համապատասխանում 15.05-24.05 և 12.11-21.11 ժամանակահատվածները, Կասկենին (շագանակենի) կարևորագույն դեր է կատարել ձիաբուծության զարգացման համար. շագանակի քիմիական բաղադրությունը շատ մոտ է վարսակին, իսկ ձիակասկենու պտղով բուժել են ձիերին։

Կարևոր է վերհիշել, որ կելտերի 4 կարևորագույն տոները նշվել են փետրվար, մայիս, օգոստոս և նոյեմբեր ամիսների առաջին օրերին։
Հայտնի է նաև, որ Հուլիան տոմարից հայկականին անցնելու համար պետք էր հանել 551թ.), այսինքն` մեր տոմարով 666թ. համապատասխանում է Հուլիան տոմարի (666+551) 1217թ.։

Կարծում ենք, որ 551թ. կապված է արևադարձային տարվա (1-ը համապատասխանում է «Ք» և «Ա» հատվածները միացնող ձմեռային արևադարձի գիշերին), լուսնային ամսվա (լուսնի ծաղիկ Հասմիկը, 50 թիվը և «Ծ» տառը) և գիշեր-ցերեկ փոփոխությանը (բարդի, 500 թիվը և «Շ» տառը)։

Այստեղ կարևոր է իմանալ, որ բարդին հնագույն ժամանակներում անվանվել է «susu»։
Եթե մենք ընդունենք, որ քառակուսու 6.6.6 գագաթները համապատասխանում են 1217թ., և հաշվի առնենք, որ 6-600 տրամագիծը բաժանում է քառակուսին երկու հավասար եռանկյունների, ապա հնարավոր է որ 6-6000-600 գագաթներով եռանկյունին բնորոշում է ժամանակները և նույնպես համապատասխանում է 1217թվին։ Կես ժամանակը հավասար է 1217։2=608,5։

600-9 կետերը միացնող գիծը բաժանում է 6-60 կողմը 2 հավասար մասերի։
Ըստ Աստվածաշնչում նկարագրվող բանաձևի` հավանական է թվում, որ մեր դիտարկման արդյունքում ստանում ենք.
1217+1217+609-1010=2033
2033 թվականին «գազանը» («չարը») պետք է բանտարկվի։

Կարծում ենք, որ մեր թերթի ընթերցողներին կհետաքրքրի նաև Լ. Եպիսկոպոսյանի «Երբ ծագումնաբանությունը և պատմությունը ընդհարվում են» գրքում բերված ստույգ գիտական տվյալները.

– Ժամանակակից անգլիացիների (41 տոկոսի), բասկերի (77 տոկոսի), իռլանդացիների (44 տոկոսի), Արցախի բնակչության 14 տոկոսի և սյունիքցիների 24 տոկոսի մոտ կա ծագումնաբանական ընդհանրություն։ Մեծ հավանականությամբ, արևելահայերը և կելտերը ունեցել են ընդհանուր նախահայր, որից սերված ճյուղերը առանձնացել են մոտ 2700-2000 տարի առաջ։

Հարգելի ընթերող, հին հայերի հավատքի և դրուիդների օրացույցի մասին ավելի ամփոփիչ տեղեկություններ կարող եք իմանալ մեր «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գրքից, որը լույս կտեսնի մոտ օրերս։

Տեսանյութեր

Լրահոս