
Հենրիխ Մխիթարյանը` Եվրոպայի 5 ամենացանկալի տրանսֆերների թվում

Sportbox.ru կայքը կազմել է Եվրոպայի ամենացանկալի ֆուտբոլիստների 5-յակը, որում տեղ է հատկացվել նաև Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը վերջին ամիսներին աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Դեռ մեկ տարի առաջ նա գնահատվում էր 5 մլն եվրո: «Շախտյորի» կազմում Հենրիխը գրեթե յուրաքանչյուր խաղում դառնում է գոլի հեղինակ` բարձրացնելով իր արժեքը: «Բարսելոնան», «Բավարիան», «Բորուսիան», «Ֆիորենտինան», «Լիվերպուլը» և այլ ակումբներ հետաքրքրվում են նրա ծառայություններով: Սակայն «Շախտյորը» մտադիր չէ բաժանվել իր կիսապաշտպանից, ով Ուկրաինայի առաջնության 17 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ: Ամեն դեպքում, աշխարհում ոչ մի ղեկավար չի հրաժարվի գայթակղիչ առաջարկից», – նշել է կայքը:
Տեղեկացնենք, որ ամենացանկալի ֆուտբոլիստների 5-յակում են հայտնվել նաև «Ռեալի» սան Դենիս Չերիշևը, «Պորտուի» կիսապաշտպան Ժոաո Մուտինյոն, ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ալան Ձագոևը և «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը