Բաժիններ՝

Հյուսիսային պողոտայի տնակներն արդեն գործում են

Հյուսիսային պողոտայում տեղադրված ամանորյա խանութ-տնակներն արդեն գործում են: Պողոտայում տեղադրված տնակները դեկտեմբերի 15-ից մինչ հունվարի 13-ը հասարակությանը կառաջարկեն ամանորյա իրեր, քաղցրավենից, զարդարանքի տարբեր պարագաներ: 168.am-ը փոքրիկ շրջայց կատարեց Հյուսիսային պողոտայով՝ ծանոթանալու ընթացող «առևտրին»: «Լավ է, որ նմանատիպ խանութներ նաև մեզ մոտ են կազմակերպվում: Ուրախ եմ, քաղաքն առավել տոնական է դարձել: Ինձ դուր է գալիս շրջել տնակից տնակ ու ծանոթանալ առաջարկվող իրերին, անգամ քաղցրավենիք կամ պաղպաղակ գնել հենց այստեղից: Ավելի հեքիաթային է դարձել պողոտան: Դեռ չեմ որոշել, թե ինչ պետք է գնեմ, բայց որ մի հուշ անպայման Հյուսիսային պողոտայից այս տարի մեր տուն կտանեմ, դա հաստատ է»,- մեզ հետ զրույցում ասաց Լիլիթ Ասատրյանը: Նշենք, որ առաջարկվող ապրանքները հիմնականում ձեռքի աշխատանքներ են, որոնք գնորդին առաջարկվում են բավական մատչելի գներով: «Աշխատել ենք, որ առաջարկվող տեսականին լինի լայն, գունեղ, տրամադրություն հաղորդող: Մարդիկ հավանում են մեր աշխատանքները: Հույս ունենանք, որ հետաքրքրությունը մինչ հունվարի 13-ը կշարունակվի»,- մեզ հետ զրույցում ասաց վաճառողուհիներից մեկը: Նշենք, որ պողոտայում տեղադրվել են 16 տնակներ: Տոնավաճառը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը՝ «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս