
Գևգեոզյանը կարող է տեղափոխվել ավելի բարձրակարգ ակումբ

Հայաստանի հավաքականի թեկնածու Մաուրո Գևգեոզյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբը: Նրա ծառայություններով հետաքրքրվում է Ուրուգվայի ամենահեղինակավոր ակումբերից մեկը` «Նասիոնալը», որը մոտակա ժամանակներում կփորձի պայմանագիր կնքել Գևգեոզյանի հետ: Այս մասին հայտնում է Armfootball.com-ը` հղում կատարելով Ovaciondigital.com.uy կայքին:
Նշենք, որ Գևգեոզյանը Ուրուգվայի Ապերտուրայի ավարտված առաջնությունում «Ֆենիքսի» կազմում մասնակցել է 15 խաղի` դառնալով 10 գոլի հեղինակ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը