«Էլ ի՞նչ կարելի է ասել, սա Հայաստանն է և վե´րջ». Տ.Ուրիխանյանը` ձայնագրության հրապարակման մասին
«Ինքնին փաստն արդեն տալիս է պատասխան մասնավոր կյանքի անձեռնմխելիության, հիմնարար ազատությունների, անհատի ազատության սահմանափակման հետ կապված: Էլ ի՞նչ կարելի է ասել, սա Հայաստանն է և վե´րջ, ինչպես ասվեց ելույթում»,- 168.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով Զուրաբյան-Օսկանյան հայտնի զրույցի ձայնագրության հրապարակումը` ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Իսկ բուն զրույցի բովանդակությանն անդրադառնալու մասին ԲՀԿ մամուլի խոսնակը նշեց, որ ոչ մի կոռեկտություն չի տեսնում` անձանց մասնավոր զրույցը մեկնաբանելու մեջ:
Մեր հարցին՝ նույնիսկ եթե այդ զրույցը քաղաքակա՞ն է, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց.
«Ինչ ուզում է լինի: Ո՞ւր մնացին մարդու հիմնարար ազատությունները, մարդու իրավունքները և մասնավոր կյանքի անձեռմխելիությունը»: