Ինչո՞ւ չեն դիմում ոստիկանություն

ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը երեկ համացանցում տարածված իր և ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի զրույցի գաղտնալսման և տարածման հարցով դեռ չի որոշել՝ դիմելո՞ւ է արդյոք ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու համար, թե՞ ոչ: Այս մասին galatv.am-ի հետ զրույցում ասել է Վարդան Օսկանյանի օգնական Բելլա Կարապետյանը:

«Դեռ որոշում չկա, մոտակա օրերին երբ որ լինի, տեղյակ կպահենք»,- ասել է նա:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ դեռ որոշում չի կայացրել Օսկանյանը, Կարապետյանը պատասխանել է.

«Չի որոշել ուղղակի դեռ, փաստաբանի հետ պետք է խոսի», – նկատել նա:

Հնարավո՞ր է, որ ԲՀԿ պատգամավորը առհասարակ չդիմի ոստիկանություն՝ հարցին էլ, Կարապետյանը պատասխանել է, որ չգիտի:

ԳԱԼԱ-ն փորձել է նաև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանից պարզել՝ դիմելո՞ւ է ոստիկանություն, թե ոչ, սակայն նրա հեռախոսահամարին հնարավոր չի եղել կապվել:

Տեսանյութեր

Լրահոս