
Երկրպագուները Բավարիային հիշեցրել են ԲԱՏԷ-ից կրած պարտությունը

Մյունխենի «Բավարիայի» երկրպագուները քննադատել են ֆուտբոլիստներին «Հոֆենհայմի» հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Goal.com-ը:
Մրցավեճի ժամանակ երկրպագուները պոստեր են կախել, որի վրա գրված է եղել. «Մենք 2000կմ էինք անցել ձեզ համար մինչև Մինսկ, իսկ դուք նույնիսկ 20 քա՞յլ չեք անում մեզ ընդառաջ»:
Այն «Բավարիային» հիշեցրել է Չեմպիոնների լիգայի արտագնա խաղում ԲԱՏԷ-ից կրած պարտությունը, որտեղ բելառուսցիներն առավելության էին հասել մյունխենցիների նկատմամբ 3:1 հաշվով:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը