Բալասանյանի որդին կվերադառնա ու կխոսի…

Թափուր մնացած Երևանի թիվ 1 և Գյումրիի թիվ 35 ընտրատարածքներում այսօրվանից մեկնարկել է թեկնածուների առաջադրման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է yerkir.am-ը: Ինչպես հայտնի է, թեկնածուները կարող են առաջադրման փաստաթղթերը ներկայացնել 10-օրյա ժամկետում, այսինքն` մինչեւ հոկտեմբերի 18-ը, ժամը 18:00-ն:

Հիշեցնենք, որ թիվ 35 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրելու է գործարար Արման Սահակյանի թեկնածությունը: Մամուլում բազմիցս գրվել է նաև այն մասին, որ պատգամավոր դառնալու ցանկություն ունի Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին: Եվ չնայած նրան, որ առաջադրումներն արդեն սկսվել են Բալասանյանի որդին` Միսակ Բալասանյանը առաջադրվել-չառաջադրվելը դեռ հստակ չէ:

«Միսակ Բալասանյանը հանրապետությունում չէ, երբ վերադառնա այն ժամանակ էլ ամեն ինչ պարզ կլինի»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Սամվել Բալասանյանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանը: Թե երբ կվեևադառնա Բալասանյանի որդին, մամլո քարտուղարը չգիտեր:

Տեսանյութեր

Լրահոս