Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
Այս պահի դրությամբ հանրապետությունում տեղադրված են 45 արագաչափեր ու 25 տեսախցիկներ: Բոլոր տեսախցիկները տեղադրված են Երեւանի խաչմերուկներում, իսկ արագաչափերը բացի Երեւանից տեղադրված են նաեւ Երեւան-Սեւան եւ Երեւան-Աշտարակ մայրուղիներում:
Ծովային հետևակի հրամանատարության հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու սերժանտ մեղադրվում են սպանված թալիբների վրա միզելու մեջ, ինչը ֆիքսված է նրանց տարածած տեսանյութում: Նրանք նաև մեղադրվում են զոհերի հետ լուսանկարվելու մեջ:
Երեկ կառավարությունը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի քննարկմանը ներկայացրեց 2011թ. բյուջեի կատարողականը: Վարչապետի ելույթում բերված թվերից կարելի էր դատել, որ 2011թ. արձանագրվել են փայլուն արդյունքներ` տնտեսական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ շինարարությունից:
Մոսկվան ու Պեկինը 3 անգամ արգելափակել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի վերաբերյալ բանաձևերը։ Դամասկոսի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին համառում են արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի գլխավորությամբ։ Նրանք վստահ են, որ եթե Ռուսաստանն ու Չինաստանը միանան այդ բանաձևերին, որը նախատեսում է նաև նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը, ապա դա դրական ազդեցություն կունենա խնդրի կարգավորման վրա։
Փակ շուկայի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև հաջորդ ուրբաթ: Թերթը նշում է, որ այս հուշարձան շենքը, որի սեփականատերն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, արդեն գրեթե կիսավեր վիճակում է: Շուկան ի սկզբանե սկսել է վերակառուցվել` առանց համապատասխան նախագծի և թույլտվության:
Հայտնի գերմանացի մասնագետ Բերտի Ֆոգստը քննադատել է հարձակվող Լուկաս Պոդոլսկուն Գերմանիայի հավաքականի նկատմամբ նրա վերաբերմունքի համար:
ՀԱԿ-ը հայտնվել է ածանցյալ վիճակում և սպասում է, թե ինչ կորոշի ԲՀԿ-ն: Այն դեպքում, երբ հինգ տարի առաջ հենց այս շրջանում ՀԱԿ-ի իրավանախորդ շարժումը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ոչ թե սպասողի, այլ քաղաքական օրակարգ թելադրողի, «սպասեցնողի» դերում էր: Բոլորը` և՛ իշխանությունն ու նրան սպասարկող օլիգարխները, և՛ մնացած քաղաքական ուժերը, այդ թվում` նույն ԲՀԿ-ն, սպասում էին ՀԱԿ-ի գործողություններին:
Առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Լևոն Արոնյանն ու Ֆաբիանո Կարուանան:
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը և թիմի լավագույն ռմբարկու Կրիշտիանո Ռոնալդուն կարծես թե կարգավորել են իրենց տարաձայնությունները:
Եթե Սերժ Սարգսյանը որոշել է պաշտոնանկ չանել կառավարությանը, ապա ՀՀԿ-ական պատգամավորները պետք է գովեն կառավարությանը, այդպիսով «սխալ հանելով» Ս. Սարգսյանին, ԲՀԿ-ականներն էլ, ասենք, 68 տոկոսով պետք է քննադատեն կառավարությանը ու վերջում «կողմ» քվեարկեն: Իսկ եթե սա լինելու է Տ. Սարգսյանի կառավարության վերջին կատարողականը, այսինքն` ՀՀԿ-ականները ԱԺ-ում ելույթ են ունենալու Սերժ Սարգսյանի «նախատինքի ոգով», ապա ստիպված են լինելու պարզաբանել, թե ինչպես էին չորս տարի շարունակ գովերգում նույն կառավարությանը:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը Սան Պաուլոյում մեկնարկած «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի առաջին տուրում պարտության մատնեց ռուս Սերգեյ Կարյակինին: