«Մենք բոլորս պատասխանատվություն ունենք՝ սատարելու Սիրիային և թույլ չտալու, որպեսզի դիմադրության նոր ճակատ ստեղծվի»,- Fars լրատվական գործակալությանը ասել է պաշտոնյան:
«Լադա-Նիվան մեր սրահում վաճառվում է 5,700,000 դրամով, իսկ որքա՞ն կլինի նոր գինը՝ չգիտենք: Եթե թանկացում լինի, ապա մեզ մոտ էլ գինը կբարձրանա, եթե ոչ՝ ոչ»,- 168.am-ին ասել են Հայաստանում «ԱվտոՎազի» պաշտոնական ներկայացուցիչ «Գլոբալ Մոթորզ» ընկերությունից։
Թունիսի, Հորդանանի, Իրաքի և արաբական այլ երկրների իսլամիստ ծայրահեղականները Սիրիայում պայքարում են նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի դեմ: Այս մասին հաղորդում են արաբական ԶԼՄ-ները: Ըստ նրանց՝ «The Front en-Nusra»-ի կազմում, որը կապ ունի «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի հետ, ներգրավված են սալաֆիթներ՝ Թունսից:
«Կառավարության ղեկավարի ու կաբինետի գործունեության, ծրագրի վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը չի փոխվել: Մենք կողմ ենք կառավարության ղեկավարի փոփոխությանը: Երբ պահը կհասունանա, մենք կհայտարարենք նաև այն մասին, թե արդյո՞ք ցանկանում ենք, որ կառավարության ղեկավարը լինի ԲՀԿ-ական, թե՞ ոչ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ Իրանը մեղադրում է Ադրբեջանին, որ վերջինս նավթն արդյունահանում է հնացած սարքավորումներով, ինչի արդյունքում աղտոտվում է ծովը: Իրանի արտաքին գործերի նախարարությունը, ըստ İRNA իրանական գործակալության, բողոք կներկայացնի համապատասխան մարմիններին, որպեսզի ստիպի Ադրբեջանին տուգանք վճարել՝ Կասպից ծովն ախտոտելու համար:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում չի կարող սատարել ՀՀԿ-ին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայությունը, Ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարությունը, հաշվի առնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, նախագահին խորհուրդ են տվել չմասնակցել այդ համերգին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդիպել է ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի նորանշանակ, հատուկ պատվիրակ Լախդար Բրահիմիի հետ, որն այս պաշտոնը կզբաղեցնի սեպտեմբերի 1-ին:
Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն որոշում է կայացրել տեղափոխվել «Յուվենտուս»: Ինչպես պնդում է AS-ը, ֆուտբոլիստը հանդիպել է ակումբի նախագահ Խոսու Ուրուտիայի հետ ու խնդրել ընդունել թուրինցիների առաջարկը` 21մլն եվրո:
Օգոստոսի 24-ին մի քաղաքացուհի ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք և հայտնել, որ դիտելով «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Հերթապահ մաս» հաղորդումը՝ ճանաչել է Ա. Պետրոսյանին, որը հունիսի վերջերին Ավանի Ծարավ Աղբյուր փողոցում բացահայտ հափշտակել է իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
ԱԱՀ-ից ազատվել են նաև երեխաների համար նախատեսված լվացող միջոցները, ինչպես նաև տակդիրները:
Համաձայն նախնական տվյալների` 12 մարդ զոհվել է, ավելի քան 20-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, բոլորն էլ հոսպիտալացվել են Մաչալա քաղաքի բժշկական հաստատություններ:
Օգոստոսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 71 միլիոն 612 հազար 845 ԱՄՆ դոլար 409.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 92 միլիոն 747 հազար 602 ԱՄՆ դոլար 410.97 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 8,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 409.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Ցավոք, չեմ կարող օգնել «Շիրակին» վաղվա խաղում, բայց համոզված եմ` «Շիրակն» ի զորու է հաղթել «Գանձասարին» Կապանում: Հաջողություն մեր ակումբին»,-գրել է կիսապաշտանը Facebook-ի իր էջում:
Կանացի հագուստի դիզայները բարկության պահին Նյու Յորքի Empire state building-ի տարածքում կրակել է իր նախկին գործընկերոջը, որից հետո սպանվել է ոստիկանության կողմից:
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ին, ժամը 17.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ստացված ահազանքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում: Հանգամանքները պարզվում են:
Բելառուսի բիաթլոնի կանանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում ավստրիական Զեեֆելդում:
Սպասվում է, որ թայֆունը կղզի կհասնի կիրակի օրը: «Նաբի» անունով մի թայֆուն 2005-ին Ճապոնիայում ավելի քան 20 մարդու կյանք է խլել:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է Մարիո Բալոտելիին, որ վերջինս պետք է ավելի շատ աշխատի, եթե ուզում է դառնալ լավագույնը:
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվում է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: 6 տարիքային խմբերում (8, 10, 12, 14, 16, 18 տ.) պատանիները պայքարում են Եվրոպայում ուժեղագույնը ճանաչվելու համար:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կցանկանար, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպումներ անցկացնեին և բանակցություններ վարեին Ստամբուլում, այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում կատարելով թուրքական Star թերթին։
ՀՀ մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում օգոստոսի 24-ին հրդեհներ են բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Փրկարարներն ապամոնտաժել եվ իջեցրել են կառուցատարրը (2մ երկարությամբ, 25 սմ լայնությամբ, քաշը մոտ 300 կգ):
Այրվել է Գ. Աբրահամյանին պատկանող «Սանյո» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ և ներսում 4 անվադող:
Որքան լավատես է կառավարությունը, այնքան հոռետես է բնակչությունը։ Եվ, որ ավելի աբսուրդային է՝ որքան հոռետես է բնակչությունը, այնքան ավելի շատ ձայն է տալիս իշխանությանը։
Սկսվելիք ուսումնական տարվան ընդառաջ՝ քաղաքացիների շրջանում լուրեր են պտտվում, որ հանրակրթական դպրոցների 12-ամյա համակարգը կրկին 10-ամյա է դառնալու:
Վրաստանի ազգային հավաքականի և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Կախա Քալաձեին մերժել են տրամադրել Բորիս Պայչաձեի անվան մարզադաշտը, որտեղ անվանի ֆուտբոլիստը նախատեսում էր անցկացնել իր հրաժեշտի խաղը։
Գերմանիայի 50-րդ առաջնության մեկնարկային տուրի առաջին խաղում երկրի գործող չեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Բրեմենի «Վերդերի» նկատմամբ: