
Արտակարգ դեպք Արցախում. տանկը ընկել է ջիպի վրա

Այսօր` օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ժամը 9.30-ի սահմաններում Ստեփականկերտի Տիգրան Մեծի փողոցում` հոսպիտալի մոտակայքում, տանկ տեղափոխող 2 «Ուրագան» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք ընթանում էին իրար հետևից, ավտովթարի պատճառ են դարձել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրել է, որ առջևից ընթացող «Ուրագանի» վրա գտնվող տանկն ընկել է և բախվել 2-րդ «Ուրագան»-ին, որի վրա գտնվող տանկն իր հերթին ընկել է «Ջիփ» մակնիշի 16 XX 111 համարանիշի ավտոմեքենայի վրա և այն ջարդելուց հետո գլխիվայր շրջվել: