Արցախում զոհված Նարեկ Մկրտչյանը 10 ամսից կավարտեր ծառայությունը

Արցախում մահացած զինծառայող Նարեկ Վարդանի Մկրտչյանը Սյունիքի մարզի Որոտան համայնքից է: 1996թ. ծնված Նարեկը 10 ամիս անց կավարտեր ծառայությունը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջնայանը:

Նարեկ Մկրտչյանն ավագ եղբայր ու մի քույր ունի: «Շատ հոյակապ, ուժեղ տղա է՝ թե ֆիզիկապես, թե հոգեպես, թե դուխով»,- ասաց նա՝ նշելով, որ Նարեկը 19 տարեկան է, բայց մահացել է հերոսի մահով:

Այսօր գյուղում տեղի է ունեցել նրա հոգեհանգստի արարողությունը: Հուղարկավորությունը վաղը՝ 12:00-ից:

Տեսանյութեր

Լրահոս