ԱՄՆ-ն Հնդկաստանին ժամանակավորապես թույլատրել է գնել ծովում գտնվող լցանավերի ռուսական նավթը
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Հնդկաստանին ժամանակավորապես թույլատրել է գնել ռուսական նավթը, որը պահվում է ծովում գտնվող լցանավերում: աայս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Համաշխարհային շուկա նավթի հոսքն ապահովելու համար ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ժամանակավորապես՝ 30 օրով, Հնդկաստանի նավթավերամշակման գործարաններին թույլատրում է ռուսական նավթ գնել», – գրել է Բեսենթը X սոցիալական ցանցում։
Նա նշել է, որ այս միջոցառումը «զգալի ֆինանսական օգուտ չի բերի Ռուսաստանի կառավարությանը», քանի որ «թույլ է տալիս միայն գործառնություններ՝ կապված արդեն իսկ ծովում գտնվող նավթի հետ»։
Բեսենթը հույս է հայտնել, որ Հնդկաստանը, որպես ԱՄՆ-ի կարևոր գործընկեր, կավելացնի ամերիկյան նավթի գնումները։
Ըստ ԱՄՆ-ի՝ այս միջոցառումը թույլ կտա թեթևացնել ճնշումը, որը ստեղծվել է Իրանի շուրջ իրավիճակի պատճառով։
Վերջին օրերին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների և Իրանի պատասխան հարվածների ընթացքում Հորմուզի նեղուցի փակման պատճառով նավթի և գազի գները զգալիորեն բարձրացել են։




