Բաժիններ՝

ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն

Ամերիկյան ղեկավարությունը չի կարողանում գիտակցել, որ ԱՄՆ-ը չի ղեկավարում ողջ աշխարհը և պետք է հաշվի նստի այլ երկրների հետ: Այս մասին հայտարարել է ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Վաշինգտոնում գրեթե ոչ ոք չի կարողանում գիտակցել ակնհայտ իրականությունը. մենք այլևս չենք կառավարում ամեն ինչ», – ասել է նա:

Քարլսոնն ընդունել է, որ Միացյալ Նահանգներում շատ մարդիկ, ներառյալ հենց ինքը, կցանկանային ապրել միաբևեռ աշխարհում:

«Այնքան էլ հաճելի չէ բախվել սահմանափակումների հետ, ստիպված լինել բանակցել այլ երկրի հետ՝ նախքան որոշում կայացնելը: Ոչ ոք դա չի ցանկանում, ոչ ոք չի ուզում, որ իրեն մարտահրավեր նետեն: Բայց մենք չենք ընտրում այն իրականությունը, որում ապրում ենք»,- համոզված է Քարլսոնը:

Որպես պետության օրինակ, որի հետ Վաշինգտոնն անհրաժեշտ է, որ հաշվի նստի, լրագրողը բերել է Չինաստանը:

«Մենք պարտադիր չէ, որ հակամարտության մեջ լինենք, բայց մրցակցում ենք մեկ այլ երկրի հետ, որն առնվազն չի զիջում մեզ իր հզորությամբ: Այն կոչվում է Չինաստան»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս